Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը գրում է.
«Քիչ առաջ ստացվել է իմ գրության պատասխանը, որից պարզ է դառնում, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։
Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։ Սա բավարար հիմք է անվստահության համար, ինչու հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես «իշխանության սրտի դատավորներից մեկը», ինչպս նաև հանրային և քաղաքական գործիչների մասով «անհիմն կալանքեր տվող դատավոր»։ Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանը ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով ։ Մեկնաբանեմ՝
Այսօր ժամը 15։00 ծանուցվել ենք մանակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, և, քանի որ, ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար կալանավորման միջնորդությունը ևս կքննարկի Շահվերդյանը։
Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն և արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց
- Փաստաբան. Ի՞նչպես է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության բողոքը մակագրվել դատավոր Շահվերդյանին
- Ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել
- Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
- Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. Փաստաբան
- Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը կներկայացվի դատարան․ Գայանե Պապոյան
- Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Մեղրիի քաղաքապետի փաստաբանը մանրամասներ է հայտնում գիշերվա իրադարձություններից