Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալությունը։
Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
«Ամեն ինչ նորմալ է»,- դատարանից դուրս գալով՝ ասաց Մխիթար Զաքարյանը։
Մ. Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը լրագրողներին ասաց, որ դեռ չեն հասցրել մանրամասն ծանոթանալ դատարանի որոշմանը, միայն նկատել է, որ արձանագրված է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Նա հայտնեց, որ ներկայացվել է միջնորդություն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մակագրվել է դատավոր Միսակյանին։ Պաշտպաններին տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին ժամը 13։00-ին դատական նիստ է տեղի ունենալու կալանավորման հետ կապված։
Կալանավորումն առաջադրված մեղադրանքի հիման վրա է։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ որոշումը կհրապարկվի ժամը 22․00-ին
- Մխիթար Զաքարյանի գործն իրավական առումով որևէ հենք չունի․ պատգամավոր
- Փաստաբան. Ի՞նչպես է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության բողոքը մակագրվել դատավոր Շահվերդյանին
- Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը կներկայացվի դատարան․ Գայանե Պապոյան
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին