Ի աջակցություն Մեղրիի քաղաքապետի՝ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ
Ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների՝ քաղաքացիները հավաքվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ։
Նշենք, որ այս պահին դատարանում քննում է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։
Ինչպես արդեն հայտնել են ՔԿ-ից, Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում ՝ Մեղրիի քաղաքապետին։
Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
Ավելի վաղ , Զաքարյանի փաստաբանը հայտնել էր, որ նրան ձերբակալելու իրավաչափության դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի
- Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել
- Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
- ՄԻՊ. Անընդունելի են Սյունիքի մարզպետարանում Փաշինյանի արած հայտարարությունները
- Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան