Պեպանյան. Իրական ազգային հրաբուխի սաղմեր են երևում
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է.
«Երեք տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն ապացուցեց երկու բան՝
ա. ինքն ամենևին հանգած հրաբուխ չէ, և անհրաժեշտ ներգործության դեպքում կարող է փոթորկվել,
բ. ինքը քաղաքականապես հասուն չէ, և իրեն հանգիստ կարող են հիմարացնել...
Հ.Գ. Երեք տարի առաջ այս օրը խանդավառ հեղափոխականները դեմքիս շպրտեցին իմ այս ստատուսը՝ հայտարարելով, թե քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում՝
«Արծրուն Պեպանյան
06 ապրիլի, 2018 թ. ·
Ավագները պարտվելով՝ հեռացան: Եկան նորերը, և երբեմնի խելահեղ քաղաքական պայքարը վերածվեց միմոսության:
Մինչդեռ հարկավոր էր գտնել ավագների պարտության պատճառները...»:
Հ.Գ2
2018թ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված լինելով անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով, երջանկությունից թռչկոտող բազմությանը մատնացուցելով, ուղեկցիս ասացի՝
– Այս բոլոր մարդիկ խոր հուսահատություն են ապրելու, հուսալքություն է համակելու նրանց: Ո՞վ է նրանց բոլորին սփոփելու, մխիթարելու:
Հ.Գ 3
Իրական ազգային հրաբուխի սաղմեր են երևում...»։
23 ԱՊՐԻԼԻ, 2018Թ Երեք տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն ապացուցեց երկու բան՝ ա. ինքն ամենևին հանգած հրաբուխ չէ, և...
Опубликовано Արծրուն Պեպանյան Четверг, 22 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Արծրուն Պեպանյան. ՀԽ նախագահի նման պահվածքը պետք է մտահոգի կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա