Սամանտա Փաուեր․ Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է
«Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը, կարծես մոտ է։ Արժե նշել ԱՄՆ դիվանագետների քաջությունը, ովքեր 1915-ին իրական ժամանակում բացահայտեցին կոտորածները՝ ապարդյուն փորձելով հասնել նրան, որ Վաշինգտոնը օգնի հայ ժողովրդին»,-այս մասին թվիթերում գրել է Բայդենի վարչակարգում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված, ՄԱԿ-ում 2013-17թթ․-ներին ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։
Փաուերը ներկայացրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ 1915-ի հուլիսին Վաշինգտոն ուղարկած նամակը, որում ասվում է․ «Հայերի հետապնդումները աննախադեպ չափերի են հասնում»:
Նա մանրամասնել էր «բռնաբարության, կողոպուտի և սպանության հաճախակի դեպքերը, որոնք վերածվում են կոտորածի, հայերին ավերածություն պատճառելու համար»:
Փաուերը գրել է, որ Մորգենթաուի՝ Ամերիկային ուղարկած հաղորդագրությունները շարունակում էին լինել խիստ և սարսափելի՝ «Ընթանում է ցեղի ոչնչացման արշավ», «Հայերը՝ հիմնականում կանայք և երեխաներ, ... կոտորվել են»։
«Վաշինգտոնն անտեսեց Մորգենթաուի հաճախակի և հրատապ խնդրանքները՝ պատասխանելու «հայկական ցեղը ջախջախելու համակարգված ծրագրին»: Մորգենթաուն առերեսվեց Թուրքիայի իշխանությունների հետ, բայց ՆԳ նախարարը կոպտորեն պատասխանեց նրան, ասելով, «ինչու չես կարող մեզ թույլ տալ այս քրիստոնյաների հետ անել այն, ինչ ուզում ենք»։ Մորգենթաուն շարունակում էր պայքարել և նույնիսկ փորձել է գումար հայթայթել՝ օգնելու հայերին փախչել ԱՄՆ: Բայց ամերիկյան կառավարությունը ոչինչ չձեռնարկեց, և նա հրաժարական տվեց 1916-ին՝ ամայացած «հայերի կործանումը կասեցնելու իմ ձախողումից»:
1,5 միլիոն հայ սպանվեց։ Հիմա, ավելի քան մեկ դար անց, մասամբ շնորհիվ վավերագրական գրառման և վկաների ցուցմունքների, որոնք պատրաստել են Մորգենթաուի պես անհատներ, ԱՄՆ-ը կարծես վերջապես պատրաստ է ընդունել ճշմարտությունը. Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ»,-գրել է Փաուերը։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը քննարկում է Սամանտա Փաուերի թեկնածությունը՝ USAID-ի ղեկավարի պաշտոնում
- Սամանտա Փաուեր․ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վտանգում է ոչ թե ցեղասպանության ճանաչումը, այլ Էրդողանը
- Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան