ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում: Սկսած 2020 թվականից՝ Բանկը ֆինանսավորում է LSOFT ընկերությանը բանկային երաշխիքների միջոցով, որոնք տրամադրվում են ի ապահովում՝ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ընկերության պայմանագրային պարտավորությունների կատարման:
Բանկից հայտնում են, որ LSOFT-ը Հայաստանում ծրագրային ապահովման առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունը մասնագիտացված է ֆինանսական շուկայի մասնակից ընկերությունների ծրագրային ապահովման ներդրման և սպասարկման ոլորտում՝ առաջարկելով ամբողջական լուծումներ այս ոլորտի մասնակիցներին:
Բանկային երաշխիքների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Տվյալ դեպքում բանկային երաշխիքը հանդիսանում է ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրային պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:
Միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարևորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցությունը. Ապառիկ վարկը՝ տեղում ու րոպեների ընթացքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին