Վրաստանում մինչև 80% բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկշրելիձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածմանը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Նրա խոսքով՝ երկրում շրջանառվում է մինև 80 տոկոս ակտիվ բրիտանական շտամ: Գամկղրելիձեն խոսել է վտանգների մասին։
«Որոշակի վտանգ կա: Ողջ աշխարհի ու մեր դեպքում նախորդ տարի վերավարակման եզակի դեպքեր կային, իսկ հիմա վերավարակման դեպքերը կարող են աճել ոչ միայն բրիտանական շտամի, այլև հնդկական, հարավամերիկյան և բրազիլական շտամերի հաշվին: Բարեբախտաբար, սրանցից մեր երկրում միայն բրիտանականն է շրջանառվում: Արդեն չենք հաշվում բրիտանական շտամով վարակման դեպքերը»,- ասել է Գամկղրելիձեն:
Նշվում է, որ Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Երկրում կրկին օրվա կտրվածքով միջինում հազար վարակման նոր դեպք է արձանագրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները