Դատախազության դիմաց երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով քրգործ է հարուցվել
Դատախազության շենքի դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով, փոխանցվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ դատախազության առջև ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների բողոքի ակցիայի ժամանակ 17 անձ էր բերման ենթարկվել։
Հիշեցնենք, որ երեկ Արամ Մանուկյանի արձանի մոտից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջներ ներկայացնելու։ Քաղաքացիները փորձում էին մտնել դատախազության շենք, սակայն ոստիկանները թույլ չէին տվել, ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև բախումներ էին եղել։
Ի դեպ՝ այսօր սոցցանցերում տարածվում է լուսանկար, որում ԱԱԾ-ի աշխատակից է՝ դաջվածքով։ Այնինչ՝ ԱԱԾ-ի աշխատակիցները իրավունք չունեն դաջվածք ունենալ։ Այս հարցը, թե՝ ովքեր են եղել ԱԱԾ աշխատակիցների հագուստով՝ առկախ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան