Հայ մարզիկները մասնակցում են Բազել քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացքի մեջ է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Անկախ վերջնարդյունքից, Հայաստանի թիմը սպասելիքներն արդարացնում է: Մեր հինգ պատվիրակներից չորսը նախնական փուլում գոհացնող մրցելույթներ են ունեցել և իրենց համար տեղ ապահովել եզրափակչում:
Առանձին գործիքներից վարժություններում ուժեղագույն ությակ են մտել Եվրոպական խաղերի չեմպիոն, Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը /հենացատկ և նժույգ թափեր/, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը /օղակներ/ և մեծահասակների Եվրոպայի առաջնության նորեկ Գագիկ Խաչիկյանը /նժույգ թափեր/:
Խոստումնալից մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես են եկել բազմամարտում և 68 մրցակիցների պայքարում գրավել են համապատասխանաբար 20-րդ ու 35-րդ տեղերը:
Մրցաշարը կավարտվի ապրիլի 25-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները