Ավետիք Չալաբյան. Մենք պետք է կարողանանք կտրել Ցեղասպանությամբ ստեղծած դժբախտությունների շղթան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«106 տարի առաջ, ապրիլի 24-ին, Պոլսի հայ քաղաքական և մտավորական առաջնորդների մասսայական ձերբակալությամբ և աքսորով, սկսվեց Հայոց Ցեղասպանությունը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնից ավել անմեղ կյանքեր, այլև մեր պատմական հայրենիքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունն ու նյութական հարստությունը, և առավել ցավալին՝ որպես անկախ և միասնական հայկական պետություն վեր հառնելու պատմական մեծագույն շանսը։
Մեր ազգը մինչև հիմա չի վերականգնվել Ցեղասպանության հասցրած ծանրագույն հարվածից, մեր պատմական հայրենիքի մեծ մասը շարունակում է մնալ ավերակների մեջ, իսկ ժողովրդի մեծ մասն էլ՝ ցրված է աշխարհով մեկ։ Այսօրվա մեր դժվարությունների մեծ մասն էլ պայմանավորված են Ցեղասպանության պատճառած անդառնալի կորուստներով ու դրանց շղթայական հետևանքներով, և ամեն հայ ընտանիք մինչև հիմա էլ շարունակում է իր վրա զգալ դրանց ծանր կնիքը։ Անցած տարվա ընթացքում, Ցեղասպանության մահազդու շունչը նորից անցավ մեր երկրի վրայով, խլելով հազարավոր կյանքեր, ավերակների վերածելով հարյուրավոր բնակավայրեր, և մեզ նորից կանգնեցնելով գոյութենական վտանգների առջև։
Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ու երջանիկ ապրել մեր հայրենիքում, մենք պետք է կարողանանք կտրել Ցեղասպանությամբ ստեղծած դժբախտությունների շղթան, վեր հառնենք և կայանանք որպես ժամանակակից ազգ և կենսունակ պետություն։
Այսօր, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին, և ի հեճուկս վերջին շրջանի բոլոր կորուստների, ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝
- պաշտպանել մեր երկրի այն թանկագին մասը, որը մենք կարողացել են պահպանել, և դարձնել այն հզոր, անառիկ ու ապահով
- կառուցել այն պետությունը, որում ամեն հայ ընտանիք կարող է անվտանգ ու ազատ ապրել, և մեծացնել իր զավակներին
- դաստիարակել սեփական զավակներին որպես մեր երկրի պատասխանատու և պահանջատեր քաղաքացիներ
- միշտ հիշել մեր հերոս նահատակներին և անմեղ զոհերին, վառ պահելով նրանց հիշատակը
- ապրել պատմական հայրենիքի կորսված մասերը վերադարձնելու վճռականությամբ, և սեփական կյանքով մոտեցնել այդ օրը»։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար. Չալաբյան
- Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ի՞նչու եք մաս-մաս հանձնում մեր երկիրը. Ավետիք Չալաբյան
- Գործող իշխանությունը պարբերաբար փորձում է ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Հասել է այն պահը, երբ պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան