Արթուր Վանեցյան. Պետք է ունենալ այս գիտակցումը՝ կա մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նպատակ
Օսմանյան Թուրքիայի կողմից 106 տարի առաջ իրականացված Հայոց Ցեղասպանությունից պետք է դասեր քաղել այն մասին, որ պետք է լինենք համախմբված, մեր մեջ չպետք է լինեն բաժանումներ՝ սևերի ու սպիտակների, նորերի ու հների, թշնամիների ու համախոհների միջև։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշաշտակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Կա մեկ ազգ, մեկ ժողովուրդ ու մեկ նպատակ։ Եթե մենք ունենանք այդ գիտակցումն, ապա կարծում եմ, այլևս երբեք հայ ժողովրդի նկատմամբ նման ոճրագործություններ, ոտնձգություններ որևէ մեկը թույլ չի տա»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան