Շատ հավանական եմ համարում, որ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը. Մարուքյան
«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Հիշում ենք, որ մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, և ԱՄՆ գործադիրը դեռ չի ճանաչել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ և՛ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատը ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։
«Եվ ասվում էր, որ մնում է ԱՄՆ գործադիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սպասենք, որ նա կօգտագործի ցեղասպանություն բառը, և եթե այդ քայլը լինի, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ճանաչել ու ընդունել է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը նկատեց՝ վերջին 3 տարիներին ՀՀ դեսպանատները ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատել են այնպես, ինչպես դրանից առաջ, և ներկայացրել են տարբեր բանաձևեր։
«Սա ոչ միայն Հայաստանի կառավարության պայքարն է, այլ նաև՝ Սփյուռքինն է։ Սա համազգային խնդիր է։ Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու, դասեր քաղելու օր է»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։
Նա հավելեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, քանի որ դերակատարները նույն մարդիիկ էին։
«106 տարի առաջ մենք չենք ունեցել պետականություն, հիմա ունենք։ Ու քանի որ պետականություն ունեինք, կարողացանք պայքարել։ Իսկ չհաղթեցինք, քանի որ պետակաությունն արդյունավետ չէր։ Հիմա պետք է պայքարել, որ կարողանանք կառուցել հզոր, արդյունավետ պետություն»,- եզրափակեց խոսքը Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Վեհափառը Ծիծեռնակաբերդում աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար
- Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին. Լիբանանի նախագահի ներկայացուցիչ
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան