Ժերար Լարշե․ Ադրբեջանը պետք է առանց հապաղելու ազատ արձակի բոլոր ռազմագերիներին
«Հայաստան այցելությունը շարունակությունն է այն բանաձևի, որն ընդունվեց բացարձակ մեծամասնությամբ՝ ընդամենը 1 դեմ քվեարկությամբ, ինչը բացառիկ է։ Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն այն նաև գործիք է՝ խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու տևական ու կայուն խաղաղության։ Մենք այստեղ ենք նաև տևական խաղաղության կոչով»,- այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, որը մասնակցում է Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին։
Խոսելով հայ ռազմագերիների մասին, Սենատի նախագահն ասաց․ «Ադրբեջանը պետք է առանց հապաղելու ազատ արձակի բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած հայտարարության ու բոլոր միջազգային պայմանագրերին։ Այս շաբաթ ԵԽԽՎ-ն քննարկեց ռազմագերիների հարցը և մեր գործընկերներից մեկը Սենատի անունից հանդես եկավ ու ներկայացրեց ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջները»։
«Քիչ առաջ մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այնտեղ քայլելիս, այսպիսի հիշողություններ արթնացան իմ մեջ։ Մի ֆրանսիացի բանաստեղծ կա, որն ասում էր՝ «Ապագա և հիշողություն», սրանք նման բառեր են, այստեղ նյուանսը շատ փոքր է։ «Այն բանի մեջ, որն այրվում է, երևում է այն, ինչ լինելու է»։ Այս կրակն է, որ մենք մեզ հետ ուզում ենք կրել, բերել, որպեսզի Հայաստանն ապրի ու շարունակի հարատևել»,- ասաց Ժերար Լարշեն։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
- Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
- Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան