Միլիոնավոր հայեր մահացել են, որ պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, իրենց լեզուն. Կարոլինա Ֆերնանդես
«Հայոց եղեռնի հիշատակի այս օրը մենք ձեզ հետ ենք։ Ազատություն բառը՝ լիբերտա, աշխարհի լավագույն բառերից մեկն է. դա մարդու՝ սեփական կամքով գործելու կարողությունն է»,- այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասաց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը։
Նրա խոսքով, ազգերն ու ժողովուրդները բավականին թանկ գին են վճարել ազատության համար, և դա նրանց համար արժեցել է մարդկային կյանքեր՝ բերելով ցավ ու տառապանք։
«Ֆրանսիական հեղափոխությունից հայտնի՝ դեպի ազատություն ոգեկոչող նկարը բավականին մեծ արժեք ունի, քանի որ հնարավորություն է տվել ծածանել եռագույն դրոշը, որի արդյունքում ձեռք է բերվել ազատություն, չնայած դա եղել է մահվան ու արյան գնով։ Հայաստանը, ինչպես Կենտրոնական Ամերիկան, բավականին մեծ գին է վճարել ազատության համար, մեր դեպքում դա արժեցել է հազարավոր մարդկանց կայնքեր, որոնք սպանվել են քաղաքացիական պատերազմի պարագայում, մինչդեռ Հայաստանում միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի կարողանան պահպանել իրենց հազարամյա մշակույթը, իրենց լեզուն, կրոնը»,- ընդգծեց նա։
Ըստ Կարոլինա Ֆերնանդեսի, ինչպես Կենտրոնական Ամերիկան, այնպես էլ Հայաստանն ունեցել են առավելություններով հարուստ աշխարհագրական դիրք, որը մյուս պետությունների մեջ առաջացրել է որոշակի նախանձ, այդ իսկ պատճառով երկու դեպքում էլ շատ թանկ գին է վճարվել ազատության համար։
«Կենտրոնամերիկյան խորհրդարանի անունից մեկի րոպե լռությամբ հարգում ենք զոհերի հիշատակը, և ցանկանում ենք, որպեսզի վերականգնվի արդարությունն ու խաղաղությունը»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին