Միքայել Մինասյան․ Նիկոլին մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրում է․
«Այս պատմությունը գրվել է 2010 թվականին՝ իսրայելցի բլոգեր shvil-ի կողմից, և երբ ես կարդացի, այն ինձ շատ բան բացատրեց:
«... Աղետի զոհերի հիշատակի օրը դպրոցը հանդիպում է կազմակերպում այն վերապրածների հետ: Տատիկս եկավ դասարան. Ձեռնափայտ, դողացող ձեռքեր, դաջված համար, բայց նա պարզ և նույնիսկ ինչ-որ կերպ հետաքրքրությամբ է նայում մեզ: Նա պատմեց իր պատմությունը. քաղաքային ընտանիք, գետտո, փախուստ, լեհական գյուղեր, անտառ, կարմիր բանակ, տեղահանվածների ճամբար, թափառելով Եվրոպայում, Իսրայելում: Դե, իսկ հետո` պաշտոնական մասը. ուսուցիչը սիրալիր ձայնով տալիս է ստանդարտ հարցեր, ինչ-որ մեկը պատասխանում է ոչ պակաս ստանդարտ, տատիկը պետք է լսի և հաճույք ստանա: Իսկ նա տարօրինակ նայում է, և նրա աչքերը ... ծիծաղում են, թե ինչ ...
․.. և վերջում ուսուցիչը հարցնում է. ո՞րն է հիմնական դասը, որ մենք պետք է քաղենք Աղետից: Ինչ-որ մեկը վեր է կենում, տալիս է սովորական պատասխաններ. վերաբերմունք մերձավորի, մարդկության, սեփական երկրի նկատմամբ, ինքնուրույն պաշտպանվելու ունակություն: Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ է, բայց շատ արհեստական է թվում:
... և հետո տատիկը մեկնաբանում է. «Ամեն ինչ ավելի պարզ է. ամեն ինչ շատ ավելի պարզ է: Պարզապես, եթե ինչ-որ մեկը երբևէ ասում է, որ ուզում է քեզ սպանել, հավատացեք նրան: Բացատրություններ մի փնտրեք, որ նա իրականում բոլորովին այլ բան նկատի ունի, մի՛ ասեք միմյանց, որ սա պարզապես ինչ-որ քաղաքականություն և այլ խաղեր են: Պարզապես հավատացեք: Եվ հետո կարող ես`պայքարիր, չես կարող` վազիր: Բայց գլխավորը՝ հավատա: Անմիջապես ...»։
Մեզ սպանել ցանկացողների հերթ է: Ոմանց` ադրբեջանցիներին, մեր հողն է պետք, մեկ ուրիշին՝ թուրքերին` մեր բացակայությունը, Չգոյությունը՝ մեկ ուրիշին, Նիկոլին, մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ։
Վերոնշյալը ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց, չգիտես ինչու, նախընտրում ենք չհավատալ դրան: Ինչպես չհավատացինք 1915 թ-ին, ինչպես չենք հավատում և հիմա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան