Նենսի Փելոսի․ Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը կատարեց պատմական քայլ
«Այսօր մենք հիշում ենք 1.5 միլիոն հայերին, որոնք դաժանաբար սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է հարգանք մատուցենք նրանց՝ պայքարելով այդ սարսափելի հանցագործությունների ժխտման դեմ և ճանաչելով այդ դաժանությունն այն բանի համար, որ դա եղել է ցեղասպանություն։
Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը կատարել է պատմական քայլ` Հայոց ցեղասպանության օրվա իր պաշտոնական ճանաչմամբ՝ Կոնգրեսի 2019 թ. բանաձևից հետո, որով հայտարարվում է, որ հայերի դեմ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն է»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Նա նշում է՝ պատմությունը մեզ սովորեցնում է, որ եթե անտեսենք դրա ամենամութ էջերը, ապա մեզ վիճակված է կրկնել դրանք:
«Հիշատակի այս հանդիսավոր օրը եկեք խոստանանք ամուր կանգնել ատելության և բռնության դեմ, և վերահաստատել աշխարհի բոլոր երեխաների հույսի, խաղաղության և ազատության ապագա կերտելը»,- ընդգծում է Նենսի Փելոսին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան