ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Րոպեներ առաջ հրապարակված ուղերձում ասվում է․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ իր ուղերձում օգտագործել է Հայոց ցեղասպանություն բառը։
Րոպեներ առաջ հրապարակված ուղերձում ասվում է․
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերահաստատում ենք կանխել նման դաժանությունների կրկնությունը։ Սկսվելով 1915 թ.-ի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից` 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս ելան՝ ոչնչացման արշավի շրջանակներում:
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկորեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն մնանք՝ ընդդեմ ատելության քայքայիչ՝ իր բոլոր դրսևորումներով:
Փրկվածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և նոր կյանքեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը:
Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որն իրենց այդքան շատ նախնիների բերեց մեր ափեր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի:
Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են իրենց կյանքն ապրել արժանապատվորեն և անվտանգ: Եկեք վերահաստատենք մեր ընդհանուր վճռականությունը`կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը՝ աշխարհի բոլոր ժողովուրդների համար:
Ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այսօր սկսված ցեղասպանության ժամանակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան