Փայլան. Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում:
Հայ պատգամավորը մասնավորապես գրել է.
«Հայոց ցեղասպանությունն իրագործվել է այս հողերի վրա և արդարությունը կարելի է վերականգնել միայն այստեղ։
Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը։
Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրանք 106 տարի արդարության են սպասում»։
Հայոց ցեղասպանութիւնը ի գործ դրուեցաւ այս հողերուն վրայ եւ արդարութիւնն ալ կարելի է վերականգնել միայն այստեղ։
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) April 24, 2021
Հայ ժողովուրդի վէրքը կրնայ բուժել Թուրքիոյ հասարակութիւնը։
Կ՚ոգեկոչեմ Հայոց ցեղասպանութեան զոհերը, որոնք 106 տարիէ ի վեր արդարութեան կը սպասեն։ pic.twitter.com/Brza5exWrG
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան