Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու
Ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 12:13-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 24-ին ժամը 08:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից` 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 23-ին, ժամը 23:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում