
24.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 14 մարդու մոտ
Ապրիլի 23-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 դեպք:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6139 քաղաքացու հետազոտություն, որից 758-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2642 դեպք: Կատարվել է 23 594 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- 21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի վեց դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին