Ռոբերտ Մենենդես․ Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագով Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, մենք հավատարիմ ենք նրանց, ովքեր պայքարում են անարդարության դեմ աշխարհի ցանկացած վայրում և ամենուր: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ու հիշում ենք, թե ինչպես են նրանք մահացել:
Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին։ Ինչպես ես ասացի 2019 թ.-ին, երբ ցեղասպանությունը ճանաչելու և ոգեկոչելու մեր բանաձևը ընդունվեց Սենատում, որպես մարդ՝ մենք չպետք է անտեսնեք այլոց տառապանքներ, դա այն չէ, ինչի համար մենք կանգնած ենք որպես ազգ:
Ես մեծապես ոգեշնչված եմ հայ համայնքի նվիրումով`ապահովելու ցեղասպանության ճանաչումը որպես պատմության անվիճելի փաստ: Այսօր մենք հարգում ենք 1,5 միլիոն անմեղ մարդկանց հիշողությունները, ովքեր սպանվել են, սովամահ եղել և բռնությամբ հանվել իրենց հայրենիքից։
Միայն ճանաչման և հասկացողության միջոցով մենք կարող ենք դասեր քաղել պատմության ամենամութ ժամերից: Եկեք միասին կառուցենք ավելի խաղաղ ապագա»,-ասում է Բոբ Մենենդեսը։
Նշենք, որ Մենենդեսը հսկայական աշխատանք է տարել՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Այսօր սպասվում է նախագահ Բայդենի հայտարարությունը, որում ակնկալվում է, որ նախագահը կօգտագործի ցեղասպանություն բառը՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնավարման ժամանակ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով
- Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ ԱՄՆ 37 սենատորներ նամակ են հղել Բայդենին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան