Մակրոն. Միասին պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել.
«Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը չենք մոռանում: Մենք միասին պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ: Ֆրանսիացի ժողովուրդը և հայ ժողովուրդը հավերժ կապված են միմյանց հետ:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ֆեյսբուքյան էջում հայերենով հրապարակեց հետևյալ հաղորդագրությունը.
«Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։
Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։
Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։
Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։
Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը»։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ...
Опубликовано Emmanuel Macron Суббота, 24 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել Մինսկի խմբի համանախագահությանը․ Ֆրանսիայի Սենատի նախագահ
- Ֆրանսիայի Սենատի նախագահ․ Բարեկամներն աստղերի են նման և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել
- Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
- Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
- ԱՄՆ սենատոր․Ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, այլև պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում
- Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա