Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ցեղասպանության՝ 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:
«Հայաստան գնալ այս ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, ինձ համար ակնհայտ ընտրություն էր։
Իմ կարծիքով այս տարի, երբ հայ ժողովուրդն անցել է վշտի, ցավի ու տառապանքի միջով, էական է Հայաստանին հաղորդել մեր համերաշխությունը։ Ֆրանսիան, իր քաղաքական կարծիքների ողջ բազմազանությամբ, այսօր կանգնած է հայերի կողքին»,-ասել էր Ժերար Լարշեն « Les nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում։
Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste et Republicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության («Communiste, Republicain, Citoyen et Ecologiste») նախագահ Էլիան Ասասին եւ Բնապահպանների խմբակցության («Ecologiste - Solidarite et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան