Ֆրանսիայում հիվանդներին Pfizer պատվաստանյութի փոխարեն աղ են ներարկել
Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Էպերնեյ քաղաքում հիվանդներին սխալմամբ աղ են ներարկել Pfizer պատվաստանյութի դոզայի փոխարեն, հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, պատվաստումների կենտրոնում 140 հիվանդների բժիշկները աղի լուծույթ են ներարկել: Այս ներարկումն անվտանգ է առողջության համար, սակայն աղ ստացած հիվանդները պետք է նորից պատվաստվեն: Նրանց մի մասն արդեն պատվաստվել է ուրբաթ օրը, մյուս մասը պատվաստվելու է չորեքշաբթի օրը:
Պատվաստումների արշավը Ֆրանսիայում մեկնարկել է դեկտեմբերի վերջին: Հիմնականում պատվաստվել են տարեցներն ու առողջապահական աշխատողները:
Ըստ Ֆրանսիայի առողջապահության նախարարության, երկրում շուրջ 14 միլիոն մարդ արդեն ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայում «Pfizer» պատվաստանյութ ստանալուց հետո տղամարդը մահացել է
- Կանադան շուտով կարող է թույլատրել 12-15 տարեկան երեխաներին պատվաստել Pfizer-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները