Այս պահին զրո մակարդակի հարաբերություններ են Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ. Ավետ Ադոնց
«Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների։ Այսօր նախապայմանները ներկայացվում են միայն Թուրքիայի կողմից»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Ավետ Ադնոցը՝ հավելելով, որ ներկա պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ երկխոսություն չկա։
Հարցին, թե այդ դեպքում ինչ են ենթադրում այն հայտարարությունները, որ պետք է փոխվի հայկական կողմից կեցվածքը թշնամական պետությունների հետ կապված, նա պատասխանեց. «Մենք անում ենք այն, ինչ անում ենք։ ԱԳՆ օրակարգը շատ բաց է, բոլորը տեսնում են։ Իհարկե, կան սեգմենտներ, որոնք վերաբերվում են դասական դիվանագիտությանը և ներսի շրջանակներից դուրս չեն գալիս։ Մեր միակ մեսիջը այն է, որ այո, իհարկե, խնդրեմ, բայց մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ»։
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբից բացի այլ ձևաչափ չի քննարկվում. «Մինսկի խումբը աշխատում է և ես հավատում եմ, որ դրանք շուտով կդառնան տեսանելի»։
Հարցին, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքայի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող նախապայմանը շարունակո՞ւմ է մնալ ուժի մեջ, Ավետ Ադոնցը պատասխանեց․ «Ես արդեն նշեցի, որ որևէ երկխոսություն չունենք։ Այս պահին 0 մակարդակի հարաբերություններ են Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ։ Պատերազմի հետ կապված ես որևէ նախապայման չեմ լսել, այնուամենայիվ, ԼՂ կարգավորումը մնում է Թուրքայի կողմից որպես առաջարկվող նախապայման»։
Անդրադառնալով լուրերին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կարող է օգտագործել ցեղասպանություն եզրույթը՝ փոխարտգարծնախարարն ընդգծեց, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար:
«Շատ կարևոր քայլ կլինի, եթե Բայդենի կողմից ասվի այդ բառը: Կարող եմ ասել նաև, որ ևս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները, մարդու ազատություններն արժևորվում այդ երկրում»,- նշեց Ավետ Ադոնցը:
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
- Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին