Փաստաբանն ահազանգում է. Մեղրիի քաղաքապետի գործով «իրավապահները» վկայի են վերածել 2 ոստիկանի
Փաստաբան Երեմ Սարգսյանը, որը հանդես է գալիս Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան, գրել է.
«Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար ցուցմունքներ չգտնելով, «իրավապահները» վկայի են վերածել 2 ոստիկանի։
Բայց շատ փնթի են սարքել։
Լուսանկարում ոստիկանության ԼԵՅՏԵՆԱՆՏ կոչումով ՏԵՍՈՒՉԻ ցուցմունքն է, որում նա ասում է, որ ինքը ոստիկանության Ագարակի բաժանմունքի ՊԵՏՆ է՝ կոչումով ՓՈԽԳՆԴԱՊԵՏ։
Հենց կողքն էլ ստորագրում է՝ հաստատելով այդ ասածը։
Իսկ վերջում էլ գրում է, որ կարդաց ցուցմունքը, գրված է ճիշտ։
Հիմա իրականում ի՞նքնա գրել էդ ցուցմունքը, թե՞ գրել՝ տվել են։
Լավ գոնե թողե՞լ են, որ կարդա, թե ինչի տակ է ստորագրում։
Ընդ որում, ամբողջ ցուցմունքի բովանդակությունն է այս տրամաբանության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի քաղաքապետի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի երեկոյան
- Մեղրիի քաղաքապետ. Բանակցողների մեջ չկա հայկական շահը ներկայացնող
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց
- Մեղրիի համայնքապետի տեղակալն ազատ է արձակվել. փաստաբան
- Ի աջակցություն Մեղրիի քաղաքապետի՝ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ
- Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան