Եթե Ցեղասպանությունն ընդունած լինեին, գուցե հաջորդող ցեղասպանությունները չլինեին. Արփի Վարդանյան
«Հույսերը շատ մեծ են, հավանականությունը շատ մեծ է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը կօգտագործի ցեղասպանություն եզրույթը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
Նրա խոսքով, եթե նման բան լինի, ապա գոնե կստացվի, որ ԱՄՆ-ի պես գերհզոր պետությունը հաստատում է հայ ժողովրդի անցյալն ու պատմությունը, ինչը շատ կարևոր է ամերիկաբնակ հայերի համար։
«Մեզ համար էլ դա կարևոր է, որ ոչ թե 30 երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ արդեն՝ 31։ Հետո մենք կանցնենք այլ հարցերի։ Թուրքիան դեռ չի ընդունում, մենք նրա վրա պետք է աշխատեք։ Մենք պետք է այնպես անենք, որ ամբողջ աշխարհը ընդունի այդ պատմական ճշմարտությունը։ Ու պետությունները պետք է հասկանան, որ եթե իրենք ընդունած լինեին Հայոց ցեղասպանությունը, ապա գուցե հաջորդող ցեղասպանությունները չլինեին։ Կարող է նաև տեղի չունենար Արցախյան վերջին պատերազմը, որովհետև դա հետևանքն է։ Եթե դու ստոպ չես դնում, չես կասեցնում, ապա պիտի նորից կրկնվի»,- շեշտեց Արփի Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Ունենք իշխանություն, որը պաշտպանում է նեոօսմանիզմի քաղաքականության շահերը. Դավիթ Շահնազարյան
- Շատ հավանական եմ համարում, որ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը. Մարուքյան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև