Երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը բերդում էր ու 3 մլն դոլար ուղարկել է Արցախ. Գագիկ Ծառուկյան
«Եթե Բայդենը օգտագործի ցեղասպանություն բառը, դա ևս մեկ լծակ կտա, որը կարող ենք օգտագործել Թուրքիայի դեմ՝ արդարությունը իրականացնելու համար»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ հարցին ավելի ծավալուն մեկնաբանություն կտա, երբ լինի Ջո Բայդենի հայտարարությունը։
Դիտարկմանը, որ մամուլում կան հրապարակումներ, թե ԲՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել իշխող խմբակցության հետ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դրանք ուղղակի ասեկոսեներ են։
«Լուրջ մի ընդունեք այդ հայտարարությունները»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ պատերազմից ու այդքան զոհերից հետո նման ճոխությամբ կազմակերպվեց իր որդու հարսանիքը, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Եթե 1.5 տարի հետո էլ անեինք, նույն ձևով անդրադառնալու էին ԶԼՄ-ները։ Իրենք իրենց տերերի պատվերները պիտի կատարեին ու դիվիդենտ շահեին։ Ես երբեք չէի ասի, բայց երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը բերդում էր ու 3 մլն դոլար ուղարկել է Արցախ»։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«106 տարի ամբողջ ազգը սգում է, ողբում է, գալիս է, պայքարում է։ Ու ցեղասպանությունը ճանաչելու համար մեծ ջանք է գործադրում Սփյուռքը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին