Ունենք իշխանություն, որը պաշտպանում է նեոօսմանիզմի քաղաքականության շահերը. Դավիթ Շահնազարյան
«Գրեթե համոզված եմ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօրվա իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով, պետք է հստակ հասկանալ, որ դա կապված է լինելու աշխարհաքաղաքական գործոնների, ԱՄՆ շահերի և Թուրքիայի այսօրվա քաղաքականության հետ։
«Բայց, ինչևէ, դրանից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարող են նոր հնարավորություններ բացվել, ինչն այս իշխանություններ անընդունակ են իրականացնել։ Այսօր ակնհայտորեն Թուրքիան վարում է նեոօսմանիզմի իր քաղաքականությունը, որի առաջին զոհերը ցավոք էլի մենք էինք։ Ու դա միայն այն պատճառով, որ Հայաստանում 3 տարի է ունենք իշխանություն, որը պաշտպանում է հենց նույն նեոօսմանիզմի քաղաքական շահերը»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը։
Ըստ նրա, 1915-ից հետո հայերի համար ամենամեծ աղետը 2020 թվականն էր, և հիմա հայ ժողովրդին պետք է ուժ, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել իր ներսի նեոօսմանիզմը։
«Այն 5000-ից ավելի զոհերը, մեր հայրենիքի կորուստները չէին լինի, եթե Հայաստանն ունենար թեկուզ վատ, բայց իր իշխանությունը, այլ ոչ՝ օտարի նշանակածը։ Հուսանք, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ազատվել այս հանցագործ, պետական դավաճանություն կատարած իշխանություններից, որ կարողանանք պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եթե առաջ վստանգված էր Արցախը, ապա այժմ վտանգված է Սյունիքը»,- շեշտեց Դավիթ Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Շատ հավանական եմ համարում, որ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը. Մարուքյան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան