Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին. Լիբանանի նախագահի ներկայացուցիչ
«Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին ու ապրում մեր կյանքում, այսօր և մեր ապագայում»,- այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասաց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի ներկայացուցիչ Վարդինե Օհանյանը:
Ըստ նրա, նահատակները ավելի քան մեկ դար անց, վերանորոգում են երկրի երեսը։
«Նրանք հայտարարում են, որ Աստված կոչվում է խաղաղության աստված, այլ ոչ թե անարդարության, գաղութատիրության և բռնության աստված: Նրանց հետ մենք մերժում ենք անձնատուր լինելը մահվան դատավճռին: Նրանք նահատակվեցին, բայց շարունակեցին խոսել հոգով։ Հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկից ավելի ընդհանուր հայտարար կա՝ հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ: Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է:
Այս ճանապարհին մենք միասնաբար, հանուն արդարության մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը: Այսօ՛ր, այսօ՛ր, կոչ ենք անում լինել միասին, այս է գործուն ճշմարտությունը, որի շնորհիվ մենք ազատագրվում ենք ամեն տեսակի վախից ու լինում առավել ուժեղ ամեն տեսակի ենթակայությունից»,- շեշտեց նա։
Վարդինե Օհանյանը նկատեց, որ լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին՝ պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուրհազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերպված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում:
«Այստեղից՝ այս պատմական վայրից ու այս պատմական պահից, եկեք այնպես անենք, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացումներից: Մենք բոլորս փոխկապված ենք, եղբայր ենք, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձևով է տուժում այդ հետևանքներից»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Միլիոնավոր հայեր մահացել են, որ պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, իրենց լեզուն. Կարոլինա Ֆերնանդես
- Ժերար Լարշե. Մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, ինձ համար ակնհայտ ընտրություն էր
- Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում. Ժերար Լարշե
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին