Beeline-ի աջակցությամբ կայացել է Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը
Beeline-ի աջակցությամբ կայացել է Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև` կայուն աշխատաշուկայի ձևավորման համար: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սոցիալական գործընկերությանը նվիրված 6-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները և վերջինիս կարգավորիչ դերը աշխատաշուկայում, կայուն աշխատաշուկայի ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները, Երրորդ եռակողմ հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հիմնական դրույթները, սոցիալական գործընկերների դերակատարությունը կայուն աշխատաշուկայի ձևավորման գործում:
«Երկար տարիներ հանդիսանալով սոցիալական գործընկեր ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար` Beeline-ը կարևորում է եռակողմ սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության դերը կայուն աշխատաշուկայի ձևավորման գործում: Վերջինս իր հերթին երկրի տնտեսական և սոցիալական զարգացման առանցքային գրավականներից է, որը կօգնի փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Շնորհավորում եմ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ և վստահություն հայտնում, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
«ՀԳՀՄ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում կոնֆերանսի հովանավորներնին՝ մեր կողքին մշտապես լինելու և նմանատիպ կարևոր միջոցառումներին աջակցելու համար: Մեր հովանավորները նաև սիրով աջակցում են միջազգային փորձագետների մասնակցությամբ ՀԳՀՄ կոնֆերանսներին՝ կիսելու իրենց երկրների փորձը: Մասնավորապես Beeline-ը, դրսևորելով բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, աջակցում է նաև երիտասարդների կարիերայի պլանավորման և աշխատաշուկայում նրանց արագ ինտեգրման ծրագրերին: Ներկայումս Beeline-ի աջակցությամբ շուրջ 350 երիտասարդներ մասնակցում են նշված ծրագրին: Վերոնշյալ խնդիրներն անմիջականորեն բխում են այսօրվա մեր կոնֆերանսի նպատակներից, որոնք մենք կոնֆերանսի միջոցով ցանկանում ենք բարելավել Հայաստանում», - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Կոնֆերանսին մասնակցել են են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 90 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:
Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում