Ալեքսիս Օհանյան․ Հայոց ցեղասպանության ճանաչումը ծննդյանս լավագույն նվերը կլինի, նախագահ Բայդեն, հուսախաբ չանես
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջապես հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և, կարծում եմ, այն կարող է լինել ծննդյանս լավագույն նվերը»,- այս մասին ասում է ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն այսօր, ապրիլի 24-ին դառնում է 37 տարեկան։
Ալեքսիսը պատմում է, որ իր մանկության հիշողություններից հորաքույր Վերայի մասին։
«Երբ ես 4-5 տարեկան էի ու անհամբեր սպասում էի ծննդյանս տոնին, նա ինձ ասաց․ «Մեր ընտանիքը հազիվ է փրկվել ցեղասպանությունից ու այստեղ հասել։ Մենք ամեն ինչ թողել ենք՝ այստեղ հասել։ Դու պետք է կրես քեզ հետ ամբողջ պատասխանատվությունը մեր ընտանիքի»։ Սա բավական մեծ ճնշում էր 5 տարեկանի համար»,- ասում է Ալեքսիսը նշելով, թե որքան արմատացած է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, քանի որ Թուրքիան երբեք չի ճանաչել պատմական փաստը։
Քաղաքական պատճառներով, ինչպես ասում է Ալեքսիսը, ԱՄՆ-ը չի ճանաչել ցեղասպանությունը ու հույս է հայտնում, որ նախագահ Բայդենն առաջին անգամ դա կանի։
«Սա նվազագույնն է, որ մենք՝ ամերիկացիներս կարող ենք անել, բայց դա կարևոր է, քանի որ այն մեր ինքնության մի մասն է՝ որպես ցեղասպանությունը վերապրածներ։ Մի փորձեք ժխտել հային՝ հայերի ցեղասպանությունը, դուք լավ ժամանակներ չեք ունենա, ձեզ համար վատ կլինի», - ասում է Ալեքսիսն ու շեշտում․ «Նախագահ Բայդեն, հուսախաբ չանես»։
Heard @POTUS might finally recognize the #ArmenianGenocide.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին