Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ հրահրողներին. Այվազյան
«1915-1923 թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության արդյունքում զոհ գնաց 1.5 միլիոն հայ, խեղվեց հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիր»,- այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով, պետության կողմից այս կանխամտածված կազմակերպված և իրականացված աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման համար։
«Բայց այդուհանդերձ, միջազգային հանրության կողմից մոռացված ցեղասպանության ամենամեծ դասերից մեկն էր անտարբերությունը. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին միջազգային արդարության առջև։ Այսօր ևս անտարբերությունը, Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ հրահրողներին»,- շեշտեց նա։
ԱԳ նախարարը հավելեց՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատրազմի ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաճուևմը՝ ոչ միայն պատմական արդարության, այլ նաև՝ հայ ժողովրդի անվտանգության համար։
«Այսօր հայ ժողովուրդն Արցախում, Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Եվ այդ պայքարը վերահաստատում է, որ ոչ բիրտ ուժը, ոչ էլ մեր տարածաշրջանում թշնամական գործողությունները ի զորու չեն խզել մեր կապը մեր նախնիների հետ ու զրկել մեզ մեր իրավունքները պաշտպանելուց։ Այսօր էլ հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության և արժանապատիվ ապրելու համար»,- նկատեց նա։
Արա Այվազյանը նշեց, որ միջազգային հանրությունը հայ ժողովրդին հայտնու է իր զորակցությունը, և դա պարտավորեցնում է հայկական կողմից բազմապատկել ջանքերը՝ ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնության պաշտպանության օրակարգի առաջմղման գործում։
Հարակից հրապարակումներ`
- «Ցեղասպանության ողբերգության ցավն արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդին»
- Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ԱԳՆ
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան