Դավիթ Ղահրամանյան. Նրանք պետք է ամեն օր հիշեն, որ մեր տանկերը դեռ հասնելու են Շուշի
Արցախցի դերասան, պատերազմի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման պահանջի մասին հիշեցնող ցուցապաստառ է փակցրել դեպի Շուշի տանող ճանապարհին։
Նա գրում է.
«Այո, թուրքը նստած է մեր բերդաքաղաքում, բայց մենք երբեք չպիտի թույլ տանք, որ նա մեզանից բարձր լինի: Պատմությունն է վկայում թուրքի մարդասպան լինելու մասին և դա մենք ամեն օր պետք է նրանց հիշեցնենք: Նրանք պետք է ամեն օր հիշեն, որ մեր տանկերը դեռ հասնելու են Շուշի: Գալու է վրեժի ժամը:
Հիշում ենք, պահանջում ենք, ազատագրելու ենք!
Դեպի Շուշի / 24.04.2021
Պաստառը կախել եմ ադրբեջանցիների աչքի առաջ, այդ պահին նրանց ավտոշարասյունը իջնում էր Շուշիից։ Կատաղել էին, հաչոցները դրել ու նկարում էին հեռախոսներով)»։
Նրա հրապարակած տեսանյութւոմ երևում է, թե ինչպես են բազմաթիվ ադրբեջանական բեռնատարներ շարժվում դեպի օկուպացրած հայկական բերդաքաղաք Շուշի։