Թուրքիայի արտգործնախարարը ջղաձգված գրառումներ է կատարում իր թվիթերյան էջում
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից և նրա կողմից ցեղասպանություն բառը պաշտոնապես կիրառելուց հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Չավուշօղլուն մասնավորապես նշել է.
«Բառերը չեն կարող փոխել պատմությունը, չեն կարող վերաշարադրել այն։ Մեր պատմության վերաբերյալ ոչ ոքից դաս քաղելու մտադրություն չունենք։ Քաղաքական շահախնդրությունը խաղաղության և արդարության հանդեպ դավաճանություն է։
Այս հայտարարության միակ հիմքը պոպուլիզմն է, և մենք այն ամբողջովին մերժում ենք»։
Չավուշօղլուն չբավարարվելով մեկ անգամյա գրառմամբ՝ հոխորտագին մեկնաբանությամբ երկրորդ անգամ է կիսվել թվիթերի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Նենսի Փելոսի․ Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը կատարեց պատմական քայլ
- Ադամ Շիֆ․ Ցեղասպանությունը անցյալի մնացորդ չէ
- Ռոբերտ Մենենդես․ Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին