Քաղաքական 10:54 24/04/2021 Հայաստան

Ժերար Լարշե. Մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, ինձ համար ակնհայտ ընտրություն էր

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին հարցազրույց է տվել  Les nouvelles d’Arménie ամսագրին։

Հարց․ Ապրիլի 23-ից 26-ը Դուք պաշտոնական այց կկատարեք Հայաստան՝ Սենատի քաղաքական խմբակցությունների նախագահների հետ միասին։ Ո՞րն է այդ այցի նպատակը։

Ժերար Լարշե․ Ինձ բազմիցս հրավիրել են այցելել Հայաստան։ Սակայն, Հայաստան գնալ այս ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, ինձ համար ակնհայտ ընտրություն էր։

Իմ կարծիքով այս տարի, երբ հայ ժողովուրդն անցել է վշտի, ցավի ու տառապանքի միջով, էական է Հայաստանին հաղորդել մեր համերաշխությունը։ Ֆրանսիան, իր քաղաքական կարծիքների ողջ բազմազանությամբ, այսօր կանգնած է հայերի կողքին։

Ինչպես նշեցիք, ինձ կուղեկցեն Սենատի բոլոր այն քաղաքական խմբակցությունների նախագահները, ովքեր են 2020թ․ նոյեմբերի 25-ին մեր կողմից ընդունված բանաձևը, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը։ Սա մի բացառիկ կազմ է։
Բացի այդ, 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից՝ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20 տարին, որն իր առաջին ընթերցումն անցել է Սենատում։

Ֆրանսիան առաջին պետությունը չէ, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն բռնագաղթի ճանապարհը բռնած հայերին հյուրընկալելու հարցում Ֆրանսիայի դերակատարումը, Հայաստանի հողում արմատներ ունեցող ֆրանսիացիների կարևորությունը, նրանց ներդրումը ֆրանսիական հասարակության մեջ և նրանց՝ հակառակ բոլոր դժվարություններին դրսևորած ինտեգրման կամքը հատուկ նշանակություն են հաղորդում ֆրանսիական օրենքով ցեղասպանության ճանաչման փաստին։

Այդ ճանաչումը ներդաշնակ էր մեր պատմության և մեր սկզբունքների հետ։ Դա արդարության վերականգնում էր։

Վերջապես, և դրան դեռ կվերադառնանք, նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Սենատը, այս բնույթի փաստաթղթերի պարագայում ձայների աննախադեպ լայն աջակցությամբ, ընդունեց մի բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը և կոչ անում պաշտպանել հայկական բնակչությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այդ բանաձևն առաջարկում է ֆրանսիական կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։

Բանաձևի ընդունումից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեցին հրավիրել մեզ Հայաստան, քանի որ Սենատի քվեարկությունն արժանացավ լայն արձագանքի, և, կարծում եմ, գնահատվեց որպես համերաշխության և բարեկամության վկայության այս շատ ծանր ժամանակաշրջանում։

Հարց․ Նոյեմբերի 25-ին, Ձեր և Բրունո Ռըտայոյի առաջմղմամբ Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Այսօր, չնայած հրադադարին, վերոնշյալ հանրապետությունը դեռ չունի որևէ կարգավիճակ։ Այդ համատեքստում, որո՞նք կարող են լինել Ֆրանսիայի գործողությունները՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման նպատակով։ Եվ որո՞նք կարող են լինել,մասնավորապես, Սենատի գործողությունները։

Ժերար Լարշե․Սենատը գործեց իր միջոցներով, ընդ որում, գործի դրեց իր ունեցած ողջ գործիքակազմը. 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունվեց մի բանաձև, որը համահեղինակեցին քաղաքական խմբակցությունների նախագահների ճնշող մեծամասնությունը։
Սա ավելին է, քան թղթի վրա գրված մի փաստաթուղթ։ Մի մոռացեք համատեքստը՝ հրադադարը, որը դրանից անմիջապես առաջ էր ուժի մեջ մտել (նոյեմբերի 10-ին)՝ Ադրբեջանի և Թուրքիայի դաժան հարձակումից հետո, հայ բնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների արդյունքում առկա ցնցումը, Լեռնային Ղարաբաղի տարածքի մի հատվածի անդամահատումը…
Այս հանգամանքներում, Սենատը նախևառաջ ցանկացավ արագորեն իր համերաշխության մասին վկայել։ Բարեկամներին դժվարության մեջ ես ճանաչում։

Սենատը նաև ցանկացավ իր վստահությունը վկայել Հայաստանին, նախ՝ նրա ժողովրդին և երիտասարդությանը, որոնք այդքան խիզախորեն անհավասար պայքար մղեցին ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի միջամտության դեմ, նաև՝ Հայաստանի ինստիտուտներին, որոնք երերացին, սակայն կարողացան հաղթահարել ճգնաժամը, և Հայաստանի խորհրդարանական համակարգին. հայերը շաղկապված են իրենց ազատությանը և պատրաստ են այն պաշտպանել։ Այն աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, քիչ երկրներ են կարողանում ժողովրդավարության փորձ ունենալ։ Դա մեզ մերձեցնում է։

Սակայն Սենատի բանաձևը նաև կոչ է՝ հասցեագրված Ֆրանսիայի կառավարությանը։
Համաձայն Հինգերորդ Հանրապետության սահմանադրության, որը ես, լինելով գոլիստ, խորապես հարգում եմ, արտաքին քաղաքականությունը գտնվում է գործադիր իշխանության՝ մասնավորապես Հանրապետության նախագահի տիրույթում։

Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահության միջոցով, Եվրոպական միությունը, միջազգային հանրությունը, սենատորների ճնշող մեծամասնությանը թվացին իրադարձությունների լոկ հանդիսատեսներ, որոնք լուսանցքում են և անկարող են ազդելու դրանց ընթացքի վրա։ Այստեղ էլ Սենատի գրեթե միաձայն քվեարկությունը։

Սա է նաև Սենատի բանաձևի իմաստը։ Ես հասկանում եմ, որ հայերի մի մասն իրեն զգում էր լքված և ստիպված կառչելու Ռուսաստանից եկող միակ օգնությունից։

Հարց․ Ձեր կարծիքով, որո՞նք են այն ուղիները, որոնք կարելի է ուսումնասիրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական գոյություն ստանա միջազգային հարթակում։

Ժերար Լարշե․ Բանակցությունների և երկխոսության ուղին միակն է, որը թույլ կտա հասնելու արդար և տևական խաղաղության և Լեռնային Ղարաբաղի ճանաչման։ Դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։

Բանակցությունների շրջանակը չպետք է ներառի միայն տարածաշրջանային դերակատարներին։ Տևական և արդար խաղաղությունը պահանջում է երաշխիքներ, որոնք չեն սահամանափակվի տարածաշրջանային երաշխիքներով։

Դա, հավանական է, որ ժամանակ պահանջի։ Մենք չպետք է թաքցնենք իրականությունն ինքներս մեզնից։ Այլընտրանք չկա։

Հրադադարն, այսպիսով, ընդամենը մի քայլ է։ Սակայն արդյո՞ք այդ քայլը պետք է ամբողջությամբ արվի և կյանքի կոչվի ագրեսորների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ։
Այսօր, կա առնվազն երկու հրատապ հարց, և դրանց համատեքստում Սենատի ընդունած բանաձևը պահպանում է իր արդիականությունը։

Ամենից առաջ, անհայտ կորածների հարցով հստակությունը և հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Հայաստանն ազատ է արձակել իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին։ Պատերազմող մյուս կողմը, ես խոսում եմ Ադրբեջանի մասին, պետք է անմիջապես նույն քայլին գնա։ Ռազմագերիները չեն կարող ծառայել որպես ճնշման միջոց։ Սա հակասում է միջազգային իրավունքի դրույթներին և մասնավորապես Ժնևի կոնվենցիաներին։

Այնուհետև՝ հայկական բնակչության պաշտպանության հարցը, որը հաճախ փոխկապակցվում է հայկական ինքնության պահպանման խնդրի հետ։ Սարսափելի է արձանագրել, որ նույնիսկ հրադադարի համաձայնությունից հետո շարունակվում են պղծվել ու ոչնչացվել հայկական ինքնության անբաժան մաս կազմող այդքան սրբավայրեր և կրոնական հուշարձաններ։ Մշակութային «զտումը» պետք է պարտադիր կերպով դադարեցվի։
Ուսումնասիրման ենթակա ուղիների շարքում պետք է հետևողական կերպով շարունակել հանրային կարծիքի և խորհրդարանականների մոբիլիզացիան։

Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ես դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահին, որպեսզի վերջինս, լինելով այդքան ներգրավված մարդու իրավունքների պաշտպանության և ազգերի ինքնորոշման իրավունքի պահպանության հարցերում, կոչով դիմի եվրոպական առաջնորդներին, որպեսզի նրանք ամրություն և պատասխանատվություն ցուցաբերեն։

Մյուս խորհրդարանականները նույն կերպ են վարվել։ Մենք պետք է մնանք զգոն և վճռական։ Եվրոպական միությունը երբեմն կարող է գործընթացներից հեռացած թվալ, սակայն այն ամենամոտն է ձեզ իր արժեքներով։

Հարց․ Վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցավ լարվածության որոշակի աճ, մասնավորապես Դեսինում, Վիեննում և Դիժոնում հայ համայնքի դեմ հարձակման դեպքերից հետո։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է պետությունը կանխել բռնության նման դեպքերը։ Ժխտողականության քրեականացման մասին օրինագիծը (Սենատը դրա օգտին քվեարկել է երկու անգամ, նախքան սահմանադրական խորհրդի կողմից վիճարկումը) կկարողանա՞ր արդյոք կանխել նմանատիպ բռնությունը։

Ժերար Լարշե. Նման հարձակումներն անընդունելի են։ Արդարադատությունը պետք է խիստ լինի այդպիսի գործողություններ կատարողների հանդեպ։

Սակայն ժխտողականության քրեականացման մասին օրենքը, ավաղ, չէր կարող օգնել կանխելու այդ բռնությունը։ Միայն հանրային կարգի վերականգնումը այդ շրջաններում թույլ կտա կանխել նման բռնարարքները։ Խոսքը նախևառաջ օրենքի կիրառման մասին է, դա քաղաքական կամքի հարց է։

Հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներին հանդեպ խտրականության, ատելության կամ բռնության ցանկացած սադրանք պետք է խստորեն պատժվի։ Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ «Գորշ գայլեր» խմբավորման լուծարման որոշման կապակցությամբ, ինչին նախորդել էին խմբավորման մասնակցությամբ բռնության բազմաթիվ գործողություններ Դեսին-Շարպիոյում, Վիեննում և Դիժոնում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}