Քաղաքական 13:10 24/04/2021 Հայաստան

Իրաքում ՀՀ դեսպան. Ցեղասպանությունն ընդունելով այդ երկրները մերժում են նոր ցեղասպանությունները

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հարցազրույցը Անքաուա (Ankawa) էլեկտրոնային օրաթերթին։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի և ձեր երկրի՝ Հայաստանի միջև հարաբերությունները, և որո՞նք են այն հեռանկարները, որոնց ձգտում եք հասնել այդ հարաբերությունների լույսի ներքո:

Հրաչյա Փոլադյան. Նշենք, որ Հայաստանի և Իրաքի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.-ին: Հայաստանը 1991թ. անկախություն հռչակումից հետո հետևողականորեն զարգացնում է իր հարաբերությունները արաբական երկրների հետ, այդ թվում նաև՝ Իրաքի։ Ձեր բարեկամ երկիրը կարևոր գործընկեր է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ առևտրատնտեսական առումով։

Իրաքը աշխարհագրորեն ամենամոտ արաբական երկրիրն է Հայաստանին, և դա մեծ առավելություն է հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Իրաքի հյուսիսային սահմանակետից մինչև հայ-իրանական սահմանակետ 420 կմ է։ Իրաքը մի երկիր է, որը հայերիս համար նաև համատեղ մշակութային տարածք է։ Բաղդադի ամենահին՝ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին հայկական է՝ կառուցված 1639թ.-ին։ Երկու ժողովուրդների պատմությունը գուցեև սկսվում է բաբելոնյան ժամանակներից։

Այսօր համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում. առևտրաշրջանառությունը վերջին տարիներին մոտենում է 200 մլն դոլարի։ Վերջերս անցկացրել ենք արտգործնախարարությունների միջև քաղաքական-դիվանագիտական խորհրդակցություններ, Հայաստան է այցելել Իրաքի ՊՆ նախարարը, ստորագրվել են փաստաթղթեր։ Համատեղ գործում է Հայ-իրաքյան միջկառավարական հաձնաժողովը, որը համակարգում է աշխատանքները։

Իմ նպատակն է հնարավորինս նպաստել այդ հարաբերությունների ակտիվացմանը և փոխշահավետ համագործակցությանը կրթության, զբոսաշրջության, ռազմատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։

Հարց. Հայոց ցեղասպանության հիշատակի 106-րդ տարելիցի առթիվ, ի՞նչ մտքեր ունեք այդ կապակցությամբ, և որո՞նք են այն հիմքերը, որոնցով Հայաստանը ձգտում է լուսաբանել այս ողբերգությունը և դրա մասին տեղեկացնել միջազգային հանրությանը:

Հրաչյա Փոլադյան. Ամեն տարի Հայաստանում, Արցախում և աշխարհով մեկ սփռված հայ համայնքները ինչպես միշտ հիշատակում են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված 1.5 մլն սրբադասված զոհերի հիշատակը։ Երևանում է Ծիծեռնակաբերդի բարձունքի հուշարձանը, ուր ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայեր։

Իմ մտքերի առումով նշեմ, որ դա պատմական արդարության հաղթանակի ակնկալիքն է միջազգային հանրությունից, ինչը ցավոք սրտի շատ հաճախ նույնպես քաղաքական ենթատեքստ ունի և տարատեսակ շահեր է հետապնդում։ Շատ երկրներ Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկում են ոչ թե որպես համամարդկային արժեքների անշահախնդիր առաջնահերթություն, այլ որպես խաղաքարտ՝ երրորդ երկրի հետ հարաբերություններ կառուցելու և զարգացնելու ընթացքում։

Միջազգային հանրության սուբյեկտ հանդիսացող տասնյակ երկրներ այսօր պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ հիմնականում խորհրդարանական հայտարարություններով։ Այն ճանաչվել է նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը երկար է։ Նշված ճանաչման ձևաչափը իրավական գործառույթներ չի ենթադրում և նպատակը հիմնականում ապագայում այլ ցեղասպանությունների կանխարգելում է։

Ցեղասպանությունն ընդունելով այդ երկրները մերժում են նոր ցեղասպանությունները, որոնք ցավոք դեռևս շարունակում են տեղի ունենալ աշխարհում, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Իրաքի եզիդիների հետ՝ 2014թ.-ին՝ Սինջարում։ Ի դեպ, 20-րդ դարասկզբին ցեղասպանության են ենթարկվել նաև Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ. հույները, ասորիները, եզդիները, մոլոկան-ռուսները հարյուր հազարներով են սպանվել և տեղահան արվել։

Ինչպես հայտնի է, Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այդ տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին: Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում ցանկացած գործողություն, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով։

1915թ. մայիսի 24-ին Անտանտի պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակվեց համատեղ պաշտոնական հռչակագիրը, որով նրանք Հայոց ցեղասպանությունը որակում էին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և հայտարարում, որ Թուրքական կառավարությունը պատասխանատու է իրականացված հանցագործության համար:

Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարվող այդ նոր հանցագործություններից` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները վերոնշյալով հրապարակայնորեն հայտարարում են Բարձր Դռանը, որ նրանք այդ հանցագործությունների համար պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև՝ նրա այն տեղական ներկայացուցիչների վրա, որոնք առնչված կլինեն տվյալ կոտորածին»:

Ավելին, նշեմ, որ հենց թուրքերը ժամանակին ընդունել են ցեղասպանության փաստը. 1919թ. Ստամբուլում ձևավորվեց ռազմական դատարան` պատժելու համար հայերի նկատմամբ իրականացված հանցագործության պատասխանատուներին: Այդ ժամանակ թուրքական իշխանությունները գրում էին. «...Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար` ամոթով»:

1919թ. հուլիսին դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց երիտթուրքերի ղեկավարներին` նրանց մեղավոր ճանաչելով հայերի բնաջնջման քաղաքականության իրականացման համար: Չնայած այդ դատավճիռն այդպես էլ չիրագործվեց` իրավական առումով թուրքական դատարանը ևս հաստատեց հանցագործության առկայությունը և միջազգային հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկեց ցեղասպանության կազմակերպիչներին:

Ցեղասպանության մասին կոնվենցիան չի ձևակերպել նոր հանցագործություն, այլ միջազգային իրավունքին արդեն հայտնի մարդկության դեմ ուղղված հանցագործությանը տվել է կոնկրետ տերմին և բնորոշում:

Կոնվենցիայի միջոցով ցեղասպանության հանցակազմը, որը մինչ այդ ներառում էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն հասկացությունը, առանձնացվեց և հատուկ իրավական տերմին ստացավ: Կոնվենցիայի նախաբանում հստակ նշված է, որ այն կնքվում է «ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»: Սրանից հետևում է, որ տերմինը կիրառելի է նաև մինչև Կոնվենցիայի կնքումը կատարված հանցագործությունների համար:
Հայոց ցեղասպանությունն իր առկա փաստագրական բոլոր հիմքերով և ծավալով համապատասխանում է վերոհիշյալ ձևակերպումներին։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի ակադեմիական շրջանակների վերաբերմունքը ցեղասպանության հիշողությանը, հատկապես՝ այս ողբերգության կարևոր կողմերը լուսաբանելիս:

Հրաչյա Փոլադյան. Առանց անուններ նշելու, վստահաբար կարող եմ ասել, որ գիտնականների, մտավորականների և հասարակական գործիչների բավական մեծ շրջանակ գոյություն ունի Իրաքում, որոնք քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության իրողությանը և փաստերին։ Նրանք ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս տարբեր գիտական աշխատություններով, հոդվածներով և հարցազրույցներով։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա կարող եմ ասել, որ Իրաքն այն երկիրն է, որտեղ իմ կարծիքով ժողովրդական մակարդակով այն վաղուց ճանաչվել է, քանի որ այսօրվա իրաքցիներից շատերի նախնիներն են փրկել Ցեղասպանությունից ողջ մնացած հայերին, ինչի համար մենք մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում։

Հարց. Վերջերս Էրբիլ քաղաքում բացվեց ՀՀ հյուպատոսությունը։ Ինչպե՞ս եք գնահատում նման քայլը երկու երկրների միջև բաց երկխոսության խթանման համատեքստում:

Հրաչյա Փոլադյան. Հայաստանը, կարևորելով բարեկամ Իրաքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը, այս տարեսկզբին բացեց Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ այդկերպ ընդլայնելով իր դիվանագիտական ներկայությունը ձեր երկրում։ Վստահ եմ՝ սա դրական կերպով կանդրադառնա երկկողմ հարաբերություններն առավել բարձր մակարդակի բարձրացնելու առումով։

Նշեմ նաև, որ միևնույն ժամանակ բացվել է Հայկական մշակութային կենտրոնը։ Դա արվեց մեկ նպատակով. մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար, քանի որ ժողովուրդների շփման լեզուն, կարծում եմ, մշակույթն է։ Փակագծեր չբացելով, նշեմ նաև, որ մոտ ապագայում շարունակվելու է ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնման գործընթացը Իրաքում։

Ինչ վերաբերում է բաց երկխոսության խթանմանը, կարծում եմ՝ մեր երկու բարեկամ երկրներն իրենց դիվանագիտական հարաբերությունների 20 տարիների ընթացքում եղել են բաց և ազնիվ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}