Կիպրոսի նախագահ․ Մենք շարունակում ենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը թվիթերում գրառում է արել՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։
«Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Մենք ակնածանքով և ցավով կանգնած ենք նրանց զոհաբերության առջև: Մենք ամուր պահում ենք այստեղ՝ մեր հայրենիքում, մեզ հետ ապրող հայ եղբայրների ձեռքերը: Մենք շարունակում ենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը»,-գրել է Նիկոս Անաստասիադեսը։
Μέρα μνήμης της Γενοκτονίας των Αρμενίων. Στεκόμαστε με ευλάβεια και πόνο μπροστά στη θυσία τους. Κρατάμε σφικτά το χέρι στους αδελφούς Αρμενίους, που ζούμε εδώ μαζί, στην πατρίδα μας. Συνεχίζουμε την προσπάθεια για την αναγνώριση της γενοκτονίας από την παγκόσμια κοινότητα. pic.twitter.com/lRtYSve6It
— Nicos Anastasiades (@AnastasiadesCY) April 24, 2021
Հարակից հրապարակումներ`
- Ջասթին Թրյուդո․ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, բացառման և ատելության գինը
- Մակրոն. Միասին պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ