Միքայել Մինասյանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին. Հայաստանի իշխանության աշխատանքը ջուրն ընկավ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեսբուքյան գրառմամբ արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը։ Նա գրել է.
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտան և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:
Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,
կեցցե՜ն ամերիկահայ կազմակերպությունները,
կեցցե՜ ամերիկահայ համայնքը,
կեցցե՜ ՀՅԴ-ն:
Աստված պահապան հայ ժողովրդին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած...
Опубликовано Mikayel Minasyan Суббота, 24 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Բայդենը տեղեկացրել է Էրդողանին, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել
- Սուրեն Սարգսյան. Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ
- Սուրեն Սարգսյան. Սկսեք ապրիլի 25-ից, եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ