Հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նման հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը: Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանգիստ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:
Բացի այդ, ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի