Ջասթին Թրյուդո․ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, բացառման և ատելության գինը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր հայտարարություն է տարածել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
«Այսօր` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի և աշխարհի հայ համայնքներին` հիշելու նրանց կյանքը, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված անմարդկային գործողություններից: Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ժառանգներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապրել այս ողբերգությունից ցավով, տրավմայով և կորստով:
Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, բացառման և ատելության անազնիվ գինը: Կանադան խստորեն դեմ է և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը: Այսօր մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը բոլոր մարդկային հիմնարար իրավունքներին և արժանապատվությանը և պարտավորվում ենք շարունակել աշխատել մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի:
Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժից և ոգուց՝ աներևակայելի դժվարությունների պայմաններում, և հույսով նայում ենք առաջ, երբ կգա ավելի խաղաղ ապագան, հենց վաղը:
Այս սոսկալի տարելիցին ես բոլոր կանադացիներին հրավիրում եմ դադար առնելու՝ հիշելու համար Հայոց ցեղասպանության սարսափներից փրկված զոհերին և նրանց, ովքեր վերապրեցին: Մենք կշարունակենք հարգել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին և աշխատելով մեր աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ։