Ռոնալդուն պատրաստ է գումար կորցնել հանուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նախկինում հանդես էր գալիս: Ավելին, 36-ամյա պորտուգալացին, հանուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու, նույնիսկ համաձայն կլինի աշխատավարձի կրճատմանը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Ռոնալդուի ցանկության մասին հայտնի էր դարձել Football Italia-ին։ Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ լրանում է 2022 թվականին։
Թուրինյան ակումբում Ռոնալդուի աշխատավարձը կազմում է 31 միլիոն եվրո տարեկան։ ««Մանչեսթեր Յունայթեդ»-ում, ըստ աղբյուրի, նա համաձայն է ստանալ 20 միլիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները