Վալերի Բուայե․ Ստեղծել աշխատանքային խումբ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար
Հայաստանում՝ այս պահին Ծիծեռնակաբերդում ենք՝ Գի Թեյսերի, Ֆրանսուա Պուպոնիի, Մարգարիտ Դեպրես-Օդեբերտի, Քսավիեր Բրետոնի և Ժան-Պիեռ Կուբերտաֆոնի հետ` Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։
«Մեկնումից առաջ ես խնդրեցի Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ ստեղծել աշխատանքային խումբ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:
Ավելի քան մեկ դար առաջ Կլեմենսոն գրել է. «Մենք կրկին սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր խնդիրների մասին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական սպանդի պաշտոնական էվֆեմիզմն է»։
Այսօր մենք պետք է ամբողջովին վերանայենք ժխտողականությունը, որը ոչ ավել, ոչ պակաս, քան ցեղասպանության հանցագործության լրասարք է: Ինչպե՞ս իրականում պայքարել ցեղասպանությունների դեմ՝ առանց պայքարելու նաև ժխտողականության դեմ»,- գրել է Բուայեն ու հրապարակել նկարներ Ցեղասպանության հուշահամալիրից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան