Վահե Հակոբյան. Այո, բանակի մեղքն է այն, որ Փաշինյանին դուրս չի վռնդել
«Երեք տարի մենք ոչ մի բանի դեմ չենք պայքարում, այդ պատճառով այսօր ունենք այսպիսի երկիր»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա վստահ է՝ բանակը կարող էր փայլուն կերպով պայքարել նույնիսկ ուժեղացած Ադրբեջանի դեմ, եթե երկրի ղեկավարներն ու նրանց կանայք չխանգարեին նրան, եթե գեներալներին չհանեին իրենց պաշտոններից ու չբերեին անփորձ մարդկանց։
«Այս է խնդիրը, և այնպես չէ, որ բանակը մեծ մեղք ունի։ Այո, բանակի մեղքն այն է, որ Փաշինյանին դուրս չի վռնդել»,- ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանին Սյունիքում, մեղմ ասած, վատ ընդունելության արժանացնելու կազմակերպիչները ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և Վահե Հակոբյանը՝ վերջինը ծիծաղելի որակեց նման լուրերը։
«Իսկ երեկ Մեղրի քաղաքում կատարվածն էլի՞ կազմակերպված էր։ Իսկ Մխիթար Զաքարյանի նկատմամբ երեկ կատարվածն ի՞նչ էր։ Այն ինչ եղավ Սյունիքում, դա նրանց կարծիքի արտահայտումն է։ Իսկ այն, ինչ եղավ հետո, պետական ռեպրեսիա է»,- ասաց Հակոբյանն ու հերքեց Սյունիքում տեղի ունեցածին իր մասնակցությունը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սյունիքում կա՞ն կրակոցներ, հիշեցրեցին Սասուն Միքայելյանի խոսքերը, որ ԵԿՄ-ն կանգնած է Սյունիքում։
«Մեկը լինի, Սասուն Միքայելյանի կողքը կանգնի։ Սյունիքում կրակոցները պարբերական բնույթ են կրում։ Այս օրերին մի քիչ ինտենսիվ է պրովոկացիան, ագրեսիվ։ Եթե մենք այսօր կորցնում ենք Սյունիքը, լուծվում է Երևանի հարցը։ Սյունեցին լավ տեսնում է, թե ինչ է կատարվում։ Այս ամենի լուծումը Նիկոլի հեռացումն է։ Նա պետք է գիտակցի, եթե իհարկե երկիրը միտումնավոր չի տանում կործանման»,- նշեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրաչ է, Հրաչուհի է, թող գա այնտեղ ապացուցի, որ Հրաչուհի չէ․ Վահե Հակոբյանը Փաշինյանի աներձագին հրավիրում է բոքսի
- Վահե Հակոբյան. Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն ընտրությունները
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին