Սյունիքն ավելի վտանգված է, որովհետև ժամանակին էշի ականջում քնած էինք. Վովա Վարդանով
«Թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայերը զոհվել են իրենց հողը պաշտպանելիս։ Մեր տղաները զոհ չեն, զոհված են»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով, պետք է վերջ տալ հայկական հողին, Արցախի գյուղերին թուրքական անուններով կոչելը, քանի որ Հայաստանում պետք է հայկական անուններ լինեն։
«Եթե մենք ճիշտ հայ լինենք, էս երկրի համար ցավող քաղաքացիներ լինենք, ապա մեզ ո՛չ շեղել հնարավոր կլինի, ո՛չ էլ հաղթել։ Ընդամենը ցանկացած հայ, որ իրեն հայ է համարում, պետք է անի ակտիվ գործողություններ, օրինակ՝ հիմա մենք հրետանու զորավարժություններ ենք իրականացնում զորամասերից մեկում։ Մենք պետք է պատրաստվենք, պատրաստ լինենք, որ որևէ քաղաքական նպատակով չկարողանան մեզ զոհաբերել»,- նշեց նա։
Անդրադառնալով Սյունիքի շուրջ զարգացումներին՝ Վովա Վարդանովն ասաց, որ այո՛, Սյունիքը վտանգված է, բայց հաշվի առնելով այսօրվա զենքի և տեխնիկայի հնարավորությունները, այսօր վտանգված է նաև Երևանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր։
«Հրթիռը հեռու է թռնում, տանկն էլ շատ արագ է տեղաշարժվում՝ հատկապես ասֆալտի վրա։ Իսկ Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին շատ անհարմար տեղ էինք գտել նստելու՝ էշի ականջին։ Ոչ մի բան չէինք անում, որ զարգանանք։ Լարված աշխատել է պետք»,- կարծիք հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Թուրքիայի զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի. Կարեն Իգիթյան
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
- Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին