Մարզահամերգային համալիրում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը
Այսօր ժամը 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, տեղի կունենա համերգ: Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և Երևանի պետական կամերային երգչախմբերը։
Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի մասին ասել է.
«Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…
Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:
Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»։
«Ռեքվիեմի» (Հավերժական հանգիստ) համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թ. նոյեմբերի 19-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում։
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մանսուրյանի շնորհիվ ունենք մեր ռեքվիեմը. Կտավը մաեստրոյի կյանքի 10 տարին է արժեցել
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Գերմանիայում բուռն ընդունելության և հոտնկայս ծափահարությունների է արժանացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան