
Քերոլայն Քոքս. Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին
Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմել է ուղերձով: ԱԺ պատշոնական էջում հրապարակվել է Քերոլայն Քոքսի ուղերձը.
«Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, որովհետև դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում և շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով:
Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն:
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաև ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94 թթ-ին և 2020թ-ին: Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին:
Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերն Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան