Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահին
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին իր և ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվականա համակարգից։
Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարևորություն հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետևանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը։
Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։
Հարակից հրապարակումներ`
- Լիահույս ենք՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը նոր խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ընթացքին. Վանեցյան
- Սամանտա Փաուերը կիսվել է հուզիչ անձնական մտորումներով՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված
- Նենսի Փելոսի․ Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը կատարեց պատմական քայլ
- Արամ Ա-ն Բայդենի քայլն իմաստուն է որակել
- Միքայել Մինասյանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին. Հայաստանի իշխանության աշխատանքը ջուրն ընկավ
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան