Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Բայդենին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ.
«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց:
Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։
Շնորհակալություն Ձեզ:
Ռոբերտ Քոչարյան 25.04.2021»։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահին
- Լիահույս ենք՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը նոր խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ընթացքին. Վանեցյան
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
- Արամ Ա-ն Բայդենի քայլն իմաստուն է որակել
- Միքայել Մինասյանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին. Հայաստանի իշխանության աշխատանքը ջուրն ընկավ
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան