Տիգրան Աթանեսյան. Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը: Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը:
Օրինակ, եթե մի նախարար հրաժարական է տալի, ապա այն ընդունելուց հետո նա չի շարունակում պարտականությունների կատարումը, այլ դա անում է փոխնախարարը: Իմքայլական «իրավաբանների» հնարած այս մոտեցումը անօրինական է և հենց հիմա ազգադավի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Սահմանադրական այն դրույթը, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, չի կարող վերաբերել կամավոր հրաժարական տված վարչապետին:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա չի հանդիսացել վարչապետի ժպ, այդ պարտականությունները փոխանցվել են իրավունքի ուժով փոխվարչապետ Կ.Կարապետյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը
- Վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան